Այսօր՝ հունիսի 27-ին, Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «Իդեալ» խանութ սրահի հանդիսավոր բացման արարողություն։
Կարևորելով Արարատի մարզում իր ընդգրկվածության մեծացումը՝ «Իդեալ համակարգը» հանդես եկավ հերթական անակնկալով՝ Արարատի մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռելով կատարել շահավետ և հարմարավետ գնումներ Արտաշատ քաղաքի Մխչյան 112 հասցեում գտնվող իր նորաբաց խանութ-սրահից:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ բոլոր գնային միջակայքերում ամենաորակյալ առաջարկը ներկայացնելու նպատակով «Իդեալ Համակարգը» համագործակցում է ավելի քան 180 ընկերությունների հետ: «Իդեալ Համակարգը», ընձեռելով իր սպառողներին խնայելու հնարավորություն, անընդհատ հանդես է գալիս շահավետ ակցիաներով:
Նշենք նաև, որ այժմ հայ սպառողներին բացառիկ հնարավորություն է ընձեռված. մինչև հուլիսի 10 «Իդեալ համակարգի» նորաոճ սալիկների հսկայական տեսականուց գնված յուրաքանչյուր 3 քմ. սալիկի դիմաց կտրվի նվեր՝ ևս 1 քմ. սալիկ անվճար: Ակցիան գործում է նաև դեկորների և երիզների համար:
Հիշեցնենք նաև, որ «Իդեալ համակարգն» իր խանութ-սրահներով ներկայացված է ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, Արմավիրում և Մարտունիում, որոնք իրենց չափերով, տեսականու ներկայացվածությամբ, սպասարկման մակարդակով և ընտրության հարմարավետությամբ ձևավորում են շինարարության համար ապրանքների և ծառայությունների ընտրության նոր մշակույթ Հայաստանում։
Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ «Իդեալ համակարգը», առաջնորդվելով նույն սկզբունքներով և հավատարիմ մնալով իր խոստմանը, շարունակելու է հայ սպառողին ներկայանալ նոր և որակյալ ապրանքատեսակներով ու ծառայություններով, իսկ բնակչությանը շարունակելու է մատուցել նորանոր անակնկալներ՝ առաջարկելով ընտանեկան բյուջեի խնայողության նոր բանաձևեր՝ վերանորոգումը դարձնելով հաճելի զբաղմունք: