Իդեալ Համակարգի հերթական բարեգործական ակցիան ուղղված է մանկատների եւ անապահով ընտանիքների երեխաներին։ Այս անգամ շուրջ 120 երեխա հրավիրվել էին ուկրաինական շարժական շապիտո կրկես:

Հաճախ այս երեխաներին օժանդակությունը ցուցաբերվում է նյութական տեսքով: Եվ դա բնական է, անապահով ընտանիքի կամ մանկատան երեխան առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունի: Սակայն չպետք է մոռանալ, որ խոսքը երեխաների մասին է, իսկ երեխան երջանիկ է ոչ միայն իրերով, այլեւ վառ, ուրախ տպավորություններով: Այդ իսկ պատճառով որոշվեց երեխաներին նվիրել երջանիկ, ուրախ տպավորություններ և զգացումներ:

Դե իհարկե առանց նվերների էլ երեխաները չմնացին՝ ստանալով բառատետրեր, գրենական պիտույքներ:

Հուլիսի 12–ին Իդեալ Համակարգը կազմակերպեց N12 եւ N14 հաստատությունների եւ Ղուկասավան գյուղի անապահով ընտանիքների շուրջ 120 երեխաների տեղափոխությունը կրկես՝ ետադարձով, ապահովեց տոմսերի ձեռքբերումն ու նվերներ բաժանեց մանուկներին: