“Ռուսաստանում կատարված Պուտին-Մեդվեդև ծիծաղելի գործարքի օրինակը, երբ որ մեկը դառավ պրեմիեր՝ հետո մյուսը, այս գործարքի մեխանիզմները նպաստեցին, որ մեր քաղաքական գործիչներից շատերը մտածում են, որ պետք է փոխել Ռոբերտ Քոչարյան կամ եթե չի ստացվում Գագիկ Ծառուկյան և հիմնական թիրախը դարձել է ոչ թե նախագահի պաշտոնը, այլ վարչապետն է դարձել ռազմեննիյ “,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատգամավոր Արշակ Սադոյանը' անդրադառնալով հայտնի օֆշորի սկանդալին:
Արշակ Սադոյանը այս ամենը համարում է՝ “պատվերով համերգ”, քանի որ այս ամենը ինչ որ մեկի կողմից կազմակերպված խաբեություն է, որը արվել է Փայլակ Հայրապետյանի փողերը ուտելու համար.”Եվ որպիսի այս ամենը ավելի ազդեցիկ դարձնեն, օգտագործվել է վարչապետի անունը”:
Արշակ Սադոյանի համար օֆշորի դասական օրինակը Հայաստանում արտահայտվել է 1993 թվականին: Արշակ Սադոյանը պատրաստ է փաստերով ապացուցել, որ դրա գլխին կանգնած էին Լևոն Տեր- Պետրոսյանը, Գրիգոր Պողպատյանը և Սեպուհ Թաշչյանը. “Սա գործարք էր օֆշորային գոտու գրանցված կազմակերպության օգնությամբ, բայց երբ գործարք չի եղել այլ ընդամենը շիրմա է եղել, որպիսի Փայլակի փողերը գողանան, դա ուրիշ բան է ”,-հավելեց Սադոյանը:
Նախկին պատգամավորի փաստերով "Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած օֆշորային եռյակը Հայաստանից գողացել է 87 միլիոն դոլար":
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Լուսինե Ղազարյան