Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 29-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Գալշոյան փողոցի թիվ 4 շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի' դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Վարդան Ստեփանյանի (ծնվ. 1961 թ.) դին: