Այսօր Վրաստանում մեկնարկում է բնակչության համընդհանուր մարդահամարի առաջին փուլը: Այն տևելու է 2 շաբաթ և կդառնա 12 տարվա ընթացքում անցկացվող առաջին մարդահամարը: Մարդահամարի հիմնական փուլը տեղի կունենա 2014թ. նոյեմբերի 5-19-ը: Գործընթացին կմասնակցի 15.000 մարդ:
Հուլիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում մարդահամարը կանցկացվի Աջարիայի ինքնավար մարզում և Արևմտյան Վրաստանի Գուրիա շրջանում: