Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է վերականգնել Աբխազիայով անցնող երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է վարչապետը այսօր կայացած մամլո խորհրդակցության ժամանակ և նշել, որ, սակայն, դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Նրա խոսքերով' այդ երկաթուղին անհրաժեշտ է ինչպես երկրի տնտեսական զարգացման, այնպես էլ Աբխազիայի հետ հարաբերությունների կարգավորման համար:
Վարչապետը նշել է, որ այս փուլում այդ ծրագրի իրականացման հարցում խնդիրներ են ծագել, քանի որ հարցը «շատ է քաղաքականացվել». մեջբերում է Грузия-Online-ը:
Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել էր 1992-1993թթ. վրաց-աբխազական զինված հակամարտության արդյունքում: