Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Էդվարդ Մխոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին դիմում էր հասցեագրել Գեղարքունիքի մարզի դատախազին և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին այն մասին, որ «Ագրիջա» կոչվող սարատեղում սեփականության իրավունքով ունի 5 հա խոտհարք: 2012թ.օգոստոսի 11-ին գնացել է հիշյալ վայրը և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Պարզել է, որ ամբողջ տարածքը հնձել է Ծովինար գյուղի բնակիչ, ճանապարհային ոստիկանության աշխատակից Հովսեփ Հարեյանը: Միաժամանակ նշել է, որ իր բողոքների հիման վրա չափագրող հանձնաժողովը կազմել է կեղծ արձանագրություն այն մասին, որ իբր 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ իրեն պատկանող «Ագրիջա» կոչվող տարածքից խոտհարքի մի մասն է եղել հնձված, այնինչ, երբ 2012թ. օգոստոսի 11-ին բարձրացել է սարատեղ և տեսել, որ ամբողջ տարածքը եղել է հնձված: 2012թ. օգոստոսի 16-ին և 2012թ. սեպտեմբերի 28-ին «Ագրիջա» կոչվող տարածքում Էվարդ Մխոյանի խոտհարքի զննությամբ պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 2.40 հա տարածք հնձված է եղել, իսկ 2.60 հա տարածք' չհնձված: Բացի այդ Էդվարդ Մխոյանը նշել է, որ 2011թ. ինքը հնձել է իրեն պատկանող 5 հա խոտհարքը և ստացել է 800-1000 հակ խոտ: Քրեական գործի քննության ընթացքում չեն հիմնավորվել Էդվարդ Մխոյանի կողմից դիմումներում նշված փաստերը և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ շահադիտական դրդումներով կատարված սուտ մատնություն: Առաջադրված մեղադրանքում Էդվարդ Մխոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ «Ագրիջա» կոչվող տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 5 հա խոտհարք: 2012թ. օգոստոսի 11-ին գնացել է սարատեղ և նկատել, որ իրեն պատկանող ամբողջ տարածքը հնձված է: Սարատեղում հանդիպել է համագյուղացի Հովսեփ Հարեյանին, վերջինս իրեն ասել է, որ ամբողջ 5 հա խոտհարքը ինքն է հնձել, միաժամանակ ասել է, որ գյուղ իջնելուն պես պատրաստ է հատուցել իրեն պատճառված նյութական վնասը: Փոխհատուցման չափի մասին սարատեղում իրենց միջև որևէ խոսակցություն չի եղել: Նա նշել էր նաև, որ երբ Հովսեփ Հարեյանը վերադարձել է գյուղ, հրաժարվել է իրեն պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցելուց: Ըստ նրա, Հովսեփ Հարեյանն իրեն պատճառել է 1.000.000-ից 1.500.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Մինչդեռ 16.08.2012թ. ստացված մասնագիտական ակտի համաձայն, «Ագրիջա» տարածքի նշված հատվածից 1 հա-ից ստացվում է 1500-1600 կգ խոտ, որը հակավորելուց հետո կլինի 70-75 հակ, 1 հակ խոտի շուկայական արժեքը կազմում է 1200-1300 ՀՀ դրամ: Ըստ այդ հաշվարկի, Հովսեփ Հարեյանը Էդվարդ Մխոյանի տարածքից հնձել է 480 կգ կամ 22.5 հակ խոտ, որի նյութական վնասի չափը կազմում է 29.250 ՀՀ դրամ, իսկ Հովհաննես Սահակյանի կողմից Էվարդ Մխոյանի տարածքից հնձվել է 3.360 կգ կամ 157.5 հակ խոտ, որի նյութական վնասի չափը կազմում է 204.750 ՀՀ դրամ: Ըստ վկա Հովսեփ Հարեյանի ցուցմունքի, ինքը 2012թ հունիս ամսին թյուրիմացաբար «Ագրիջա» կոչվող տարածքում հնձել է Էդվարդ Մխոյանին պատկանող խոտհարքի մի մասը' 0.30 հա: 2012թ. օգոստոսի 11-ին' սարատեղում, իրեն հանդիպել է համագյուղացի Էդվարդ Մխոյանը և մատնանշել է իր կողմից հնձված տարածքը, ասելով, որ այն իրեն է պատկանում և իրենից պահանջել է 300 հակ խոտ' որպես վնասի փոխհատուցում: Ինքը նշել է, որ եթե համապատասխան մասնագետների կողմից չափագրում կատարվելուց հետո պարզվի, որ իրեն պատկանող 5 հա տարածքը ինքն է ամբողջությամբ հնձել, պատրաստ է վճարել պատճառված վնասը: «Ագրիջա» կոչվող տարածքում 16.08.2012թ, 28.09.2012թ, 31.10.12թ և 09.11.12թ. հանձնաժողովի մասնակցությամբ կատարված Էդվարդ Մխոյանի տարածքի չափագրման արդյունքներում պարզվել է, որ վերջինիս պատկանող 5 հա խոտհարքից 0.30 հա տարածքը թյուրիմացաբար հնձվել է իր կողմից, իսկ 2.10 հա տարածք Զոլաքար գյուղի բնակիչ Հովհաննես Սահակյանի կողմից: 31.10.12թ և 09.11.12թ չափագրման արդյունքում պարզվել է, որ չհնձված 2.60 հա տարածքից 0.80 հան եղել է այրված, իսկ 1.80 հան չհնձելու պատճառով խոտը հասունացել, քամիներից և տեղացած անձրևներից վերացել է: Ըստ վկա Հովհաննես Սահակյանի ցուցմունքի, ինքը սխալմամբ 2.1 հա հնձել է Էդվարդ Մխոյանին պատկանող 5 հա խոտհարքի տարածքից: Ինքն ասել է, որ պատրաստ է հրաժարվել իր կողմից հնձած խոտից և ասել է, որ Էդվարդ Մխոյանը կարող է գալ և տանել հնձված խոտը: Երկար ժամանակ այդ խոտը մնացել է դաշտում, սակայն Էդվարդ Մխոյանը չի գնացել այն տանելու: Տեսնելով, որ նա չի գալիս իր խոտը տանելու, որոշել է կապել ու տեղափոխել այդ խոտը, որպեսզի չմնա և չփչանա դաշտում: Վկան նշել էր, որ նշված տարածքից հավաքել և տեղափոխել է 150 հակ խոտ՝ բազմաթիվ անգամներ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցել իր կողմից Էդվարդ Մխոյանին պատճառված վնասը, սակայն վերջինս հրաժարվել է: Բերքատվության առումով նշված տարածքներից 1 հեկտարից միջինը ստացվել է 70-75 հակ խոտ: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յու.Իսկոյանի նախագահությամբ, 20-06-2013թ. դատավճռով Էդվարդ Մխոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել պայմանական ազատազրկման 1 տարի ժամկետով՝ մեկ տարվա փորձաշրջանով: Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ նա Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի գյուղապետարանի կողմից բնութագրվում է դրականորեն, մասնակցել է Արցախի ազատագրմանը:Դատարանն ամբաստանյալ Էդվարդ Մխոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նախկինում դատված չի եղել, խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա, կինը մահացած է:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18202
Առաջարկում ենք նաև
02/10/14 16:40
Ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության և կողոպուտի մեղադրանքով հետախուզվող կանանց
08/10/13 18:37
Կինը՝ սուտ մատնության մեղադրանքով
12/10/23 16:05
Տարբեր անձանցից շուրջ 50 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնյան
10/01/21 12:33
Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից «սուտ մատնության համար» դիմելու է դատախազին. խոսնակ
11/12/20 11:53
Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ
06/03/20 09:59
«Ժողովուրդ». Սուտ մատնության համար սահմանված պատիժը կխստացվի
16/03/17 15:31
Եվս 4 քրեական գործ՝ սուտ մատնության փաստով. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել
01/04/16 17:09
Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան