Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային սկանդալի հետ կապված չի դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի համոզմամբ' վարչապետը դրա կարիքը չունի: "Բայց եթե դիմեր, անպայման նրա դիմումն, ինչպես բոլորինը, կքննարկեինք",-ասաց Կ. Անդրեասյանը: Այս մասին գրում է Henaran.am-ը:

Իսկ Կիպրոսի դատախազի այն հայտարարությունը, թե առանց մարդու տեղեկության հնարավոր չի իր անվամբ գործ ձեռնարկել, ՄԻՊ-ի տեսակետը այլ է՝ կարելի է, եթե խախտվում է տվյալ երկրի օրենսդրությունը: "Այնպես որ, Կիպրոսի դատախազի հայտարարությունը չի հերքում Հայաստանի վարչապետի հայտարարությունը":

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սրագսյանը հերքել է Կիպրոսում օֆշորային ձեռանարկություն ունենալու փաստը եւ դիմել է դատախազություն:

Կարեն Անդրեասյանը առայժմ չի ուզում իրավական գնահատական տալ այդ ամենին: Թե ինչու՝ տեսանյութում: