Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեփսիուսի փողոցի թիվ 25 հասցեի մոտից Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1976թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Արայիկ Մ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 18-ի գիշերը գողացել է Տ.-ի անձնական օգտագործման ավտոմեքենայի չորս անիվներն ու մարտկոցը:
Արայիկ Մ.-ն խոստովանել է, որ նմանատիպ գողությունների ևս 19 դեպք է հեղինակել:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս տուժողների անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Արայիկ Մ.-ն նախապատրաստված նյութերով հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: