Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հուլիսի 16-ին կսկսվի բժշկի դեմ հերթական գործով դատավարությունը: Այս անգամ ամբաստանյալի աթոռին կնստի Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը: Բժիշկն, ըստ մեղադրանքի, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը: Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր: Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր: Այս գործը, բնականաբար, հայտնվեց հանրության ու զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով' դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննության փուլում նախարարությունը ձեռնպահ էր մնում մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18258
Առաջարկում ենք նաև
11/10/13 14:03
Վաղը կսկսվի «Տաք ջուր» կոչվող համալիրում 13-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու գործով դատավարությունը
28/06/13 12:25
Կսկսվի աշակերտուհու մահվան գործով դատավարությունը
20/10/22 13:47
Կադիրովը պատմել է՝ ինչպես են իր դեռահաս որդիները «չեչեն զինվորների պես» կռվում Ուկրաինայում
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
20/04/22 11:33
Արգենտինայում սկսվել է բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ջարդերի գործով առաջին դատավարությունը
22/02/21 20:35
Սա հերթական փաստարկն է, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն. Մելոյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան