Մեծ Բրիտանիան պատրաստվում է դարի իրադարձությանը. օրերս սպասվում է արքայազն Վիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկի ծնունդը:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով' գահաժառանգը լույս աշխարհ է գալու հուլիսի 11-13-ը: Հիվանդանոցի մոտ, որտեղ ծննդաբերելու է Միդլթոնը, այս պահին ասեղ գցելու տեղ չկա: Բոլոր տեղերը նախօրոք զբաղեցրել են լրագրողները: Սակայն, ամեն դեպքում, բարի լուրը նրանց առաջինը իմանալ բախտ չի վիճակվի: Լուրը նախ հայտնելու են թագուհուն, իսկ այնուհետև այն կհրապարակվի Բուկենհեմյան պալատի թվիթերյան պաշտոնական էջում:
Ապագա գահաժառանգի սեռը մինչև հիմա հայտնի չէ: