Հուլիսի 14-ին' ժամը 07.49-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի 4-րդ մուտքում՝ էլ. հաշվիչների վահանակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առաջին հարկում՝ էլ. վահանակում, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի, իսկ երրորդ հարկում վնասվել է գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մարվել է ժամը 07.57-ին: