Հուլիսի 14-ին՝ ժամը 00.05-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արթիկ-Փանիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, վարորդ'1983 թ. ծնված Տ. Հայրապետյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 35 VT 821 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տնամերձ պարսպին: Վթարի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: