Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում լրագրող Արկադի Բաբչենկոն անդրադարձել է Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ին, որի արդյունքում զոհվել էր 18 մարդ:

«Պոդմոսկովյեում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քաղաքապետ Սոբյանինը կոչ է արել խստացնել օտարեկրյա վարորդների նկատմամբ կիրառվող պատասխանատվութունը: Ես գաղափար անգամ չունեմ, թե այդ ինչ իրավական տերմին է այդ «օտարեկրյա վարորդը», սակայն Սերգեյ Սոբյանինին ցանկանում եմ հարցնել՝ Իսկ ո՞վ է աշխատանքի ընդունել «օտարերկրյա վարորդին», նստեցրել նրան առանց արգելակների աշխատող և ժամկետն անցած համարանիշներով բեռնատարի ղեկին»:

«Բացում ես ցանկացած լրատվական միջոց և կարդում, որ այդ փոխադրամիջոցը հավաքված է եղել 3 տարբեր մեքենաներից և նրա շահագործումն արգելված է եղել: Սակայն այդ ո՞նց է, որ Հարությունյանին վարձած ընկերությունում նրան աշխատելու են ուղարկել հենց այդ մեքենայով: Վարորդի պարտականությունների մեջ չի մտնում հետևել մեքենայի սարքին լինելուն: Դրանով պետք է զբաղվի ընկերությունը, որին այն պատկանում է: Հարությունյանը չի կարողանում հստակ պատասխանել հարցին, թե որ ընկերությունում է ինքը աշխատում: Շատ հարցեր են այստեղ ծագում, օրինակ'ում է պատկանում մեքենան, որը, ինչպես պարզվեց, հանված է ՃՈ հաշվառումից: Ուստի՝ եթե հանված է հաշվառումից, ապա ի՞նչ հիմունքներով է այն շահագործման հանձնվել Հարությունյանին: Բայց, իհարկե, ո՛չ: Պարզվում է, որ մեղավոր են միշտ նրանք' «կովկասյան ազգության պատկանող անձինք»:

«Ես քիթս կտրել կտամ, թե այդ ընկերությունը, որը ոչ մի կերպ չեն կարողանում գտնել ոստիկանության աշխատակիցները, չի պատկանում տրանսպորտի նախարարության ինչ-որ մի պետի կնոջ եղբոր փեսայի քենուն: Իսկ արտոնագրիրը նրան տվել է հաստատ լիցենզավորման դեպարտամենտի ինչ-որ մի պետի քավորի եղբոր փեսան: Սակայն 18 հոգու սպանության համար կնստեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն խոսել չկարողացող գասթարբայթերը, որին արդեն ԶԼՄ-ներում պիտակել են որպես հայ վարորդ: Առանց անունի, պարզապես հայ վարորդ, հայ վարորդ:

Իսկ յակուտ քաղաքապետը, որը ի միջի այլոց, նույնպես գասթարբայթեր է, հրամայել է լուսակիր դնել դեպքի վայրում, ուր դրա կարիքն առհասարակ չկա: Միայն խցանումներ է ստեղծելու: Սակայն լուսակիրը կդնեն, մի հատ էլ նշան կդնեն, արագությունը կսահմանափակեն, վարորդին կնստեցնեն, կիլոմտերանոց խցանումներ կստեղծեն, և դրանով հարցը կփակվի: Այս ամենն ինձ հիշեցնում է մեր ոչ վաղ անցյալը»,-գրում է լրագորղը:

Իսկ հազարավոր այլ ընկերություններ շարունակելու են 3 Կամազից մեկ բեռնատար սարքել առանց արգելակների, դրանց ղեկին գասթարբայթերներ նստեցնել առանց վարորդական իրավունքի և այլն և այլն:

Այս երկիրը գնալով կյանքի համար վտանգ է ներկայացնում: Եվ գնալով ավելի շատ...

Արկադի Բաբչենկո