«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ:
Մեր թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը հերքեց նման տեղեկությունը։ «Սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասաց ԱԱԾ խոսնակը։
Նշենք նաև, որ ըստ թերթի տեղեկությունների՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, եւ որքանով են հանցածին վարչապետի քայլերը: