Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից կրակ են արձակել մայրաքաղաքային ոստիկանության գլխավոր վարչության մոտակայքում գտնվող ոստիկանների վրա. գրում է РИА Новости-ն:
Ոստիկանները փորձել են չորեքշաբթի առավոտյան կանգնեցնել Աբելոկիպի շրջանում երթևեկող մեքենան' ստուգելու նպատակով: Նախնական վարկածի համաձայն' անհայտ անձինք 2 Կալաշնիկով ինքնաձիգերից 8 անգամ կրակել են ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանները պատասխան կրակ են բաց թողել' վնասելով մեքենան, սակայն այն դեպքի վայրից անհետացել է:
Վիրավորներ չկան: Տարվում է հետաքննություն: Նրանց վարած Volvo մակնիշի մեքենան շուտով հայտնաբերվել էր այդ տարածքում: