Վերջին 10 տարում մասնագիտական պարտքը կատարելիս սպանվել է ավելի քան 600 լրագրող: Զինված գործողությունների պայմանններում լրագրողների սպանությունններն ու հետապնդումները պաhանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաշտպանության ավելի վճռական միջոցներ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասսոնը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում: «Անվտանգության խորհուրդը կարող է կարևոր դերակատարում ունենալ՝ արձագանքելով և արտահայտվելով ընդդեմ ԶԼՄ-ների ճնշման: Չէ որ, երբ լրագրողներին սպանում են, խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունն անհետանում է», - հայտարարել է Էլիասսոնը՝ ելույթ ունենալով «Զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությունը. լրագրողների պաշտպանությունը» թեմայով ԱԽ-ի բաց քննարկման ընթացքում: ՄԱԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալն ընդգծել է, որ զինված հակամարտություններում «չորրորդ իշխանության» ներկայացուցիչները հատկապես խոցելի են: Նա նշել է, որ միայն Սիրիայում անցյալ տարի սպանվել է 41 լրագրող, այդ թվում՝ սոցիալական ցանցերում աշխատող ԶԼՄ-ների երկու ներկայացուցիչներ: 2006թ.-ից ի վեր Իրաքում և Աֆղանստանում զոհվել են 108 լրագրողներ: «Լրագրողների վրա հարձակումները կրում են առևանգման, պատանդ վերցնելու, ճնշելու, վախեցնելու և ապօրինի ձեռբակալությունների ձևեր: Կին լրագրողներն ավելի հաճախ դառնում են բռնաբարության զոհեր», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Յան Էլիասսոնը կոչ է արել ջանք չխնայել լրագրողների նկատմամբ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Նա անընդունելի և ցնցող է համարել այն, որ լրագրողների սպանության դեպքերի 90 տոկոսից ավելին մնում է չբացահայտված և անպատիժ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի Մշտական ներկայացուցչության գործերով ժամանակավոր հավատարմատար Ռոզմարի Դի Կարլոն իր հերթին նշել է, որ ԱԽ-ի կողմից լրագրողների պաշտպանության հարցի 2006թ.-ի վերջին քննարկումից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները չեն դադարել: Նա նշել է, որ 2012թ.-ին ամբողջ աշխարհում սպանվել է 121 լրագրող, ավելի քան 200-ը բանտարկվել են և շատերն ենթարկվել են հարձակումների:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/19164
Առաջարկում ենք նաև
14/01/15 13:15
Վերջին մեկ տարում ՄԱԿ-ի 60-ից ավելի աշխատակիցներ են սպանվել իրենց պարտականությունները կատարելիս
15/10/24 23:06
Հայաստանում վերջին չորս տարում հինգ տասնյակից ավելի հայ և հնդիկ զույգեր են ամուսնացել
13/07/24 10:10
Վերջին 6 տարում որքան դրական սպասումների ձայնը դրսից բարձրանում է, Հայաստանն այնքան շատ է կորցնում. Տիգրան Աբրահամյան
03/02/24 07:52
«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»
22/01/24 17:20
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին
05/08/22 12:58
Քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, Արցախին որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա․ Մետաքսե Հակոբյան
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
05/05/20 13:15
Իտալիայում մարտի 31-ի դրությամբ մահացել է 38,7%-ով ավելի շատ մարդ, քան վերջին հինգ տարում նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշն է
01/06/17 22:35
Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մոտ են պատերազմին, քան վերջին 20 տարում․ Միջազգային ճգնաժամային խումբ
27/03/15 12:36
Վերջին մեկ տարում Հայաստանի 5000-ից ավելի քաղաքացի դիմել է այլ երկրներ՝ քաղապաստան ստանալու համար
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան