Տուլայի դատարանը կաշառակերության մեջ մեղավոր է ճանաչել Տուլայի մարզի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Դուդկային և նրան դատապարտել 9,5 տարվա ազատազրկման և 900 հազար ռուբլի տուգանքի:
Այս դատավճիռը լիովին համընկնում է դատախազների պահանջին: Մեղադրող կողմը նախկին նահանգապետի համար ձգտում էր հասնել հենց այդպիսի դատավճռի: Բացի այդ դատախազությունը պահանջում էր Դուդկային զրկել բոլոր պատվավոր կոչումներից և պետական պարգևներից, հաղորդում է BBC-ն:
Այդ գործով մեղադրյալ Տուլայի մարզի ունեցվածքի և հողային հարաբերությունների դեպարտամենտի նախկին տնօրեն Վիկտոր Վոլկովը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն նա այդքան ժամանակամիջոց արդեն անցկացրել էր մեկուսարանում և տնային կալանքի մեջ:
Դուդկան Տուլայի մարզի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2011թվականներին և Կրեմլի մամլո ծառայության հաղորդման համաձայն, պաշտոնից հեռացել է սեփական դիմումի համաձայն: Նրա նկատմամբ մեղադրանքը հարուցվել է աշխատանքից ազատվելուց երկու շաբաթ անց:
Նախկին նահանգապետի պաշտպան Վլադիմիրը Ժերեբենկովը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Ըստ նրա այն ունի քաղաքական բնույթ: