Այսօր՝ մայիսի 5-ին, սպանություն նախապատրաստելու եւ խարդախություն կատարելու մեջ մեղադրվող, քրեակատարողական վարչության նախկին պետ (2001-2006թթ.) Սամվել Հովհաննիսյանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, ինչպես նաև գործով տուժող ճանաչված անձանց կվճարի 42 մլն դրամ տուգանք:
Ըստ մեղադրական եզրակացության' Սամվել Հովհաննիսյանը նախապատրաստել է «Գորիս» ՔԿՀ-ում իր պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, որի համար պատվիրատուից վերցրել է 30 հազար ԱՄՆ դոլար, որը, սակայն, այդպես էլ չէր իրագործվել' նրա կամքից անկախ պատճառներով: