«Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, պատրաստ է իր գրպանի վերջին գումարը տրամադրել, ընդդեմ տրանսպորտի թանկացման ակցիայի ամենատարբեր տարբերակների՝ արդյունքները տեսնելու համար: Դավիթ Սանասարյանը և նույն դաշինքի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը 5 հազար դրամանոց թղթադրամը ընդամենը 4 հազար դրամի մանրադրամով մանրեցին հասարակական տրանսպորտում քարոզ իրականացնելու համար:
Ավտոբուսի վարորդը չվիճեց ավագանու անդամի հետ, չնայած նշեց, որ ինքն էլ ընտանիք ու երեխա է պահում. «Երկու ուսանող երեխա եմ պահում: Սրանից մենք ոչ քյար ունենք, ոչ էլ: Մենք էլ ժողովուրդ ենք»,-հավելեց վարորդը:
Մեկ այլ ավտոբուսի վարորդ՝ վարորդների գործադուլ հայտարարելու կոչին արձագանքեց. «եթե ես գործադուլ անեմ , իմ ընտանիքը ովա կերակրելու»,-հարց հնչեցրեց վարորդը: Դավիթ Սանասարյանի արձագանքը և մանրամասները Henaran.am-ի տեսանյութում: