Թերթը գրում է հունիսի 20-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:Ամուսինը դանակի 15 հարվածով սպանել էր կնոջը: Թերթի տեղեկություններով' սպանված Նելլին աշխատում էր Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եղբորը պատկանող հյուրանոցային համալիրում:
Դեպքից հետո 4 երեխաների հայրը' Միխայելը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Թղթակիցը զրուցել է սպանված կնոջ' Նելլիի քրոջ հետ, ով մասնավորապես նշել է, որ քրոջ ընտանիքն ապրել է սոցաիալապես ծանր պայմաններում: Քույրը նոր է աշխատանքի անցել, ինչը, սակայն, նրա ամուսնուն դուր չի եկել:
Նելլի քրոջ' Ա.Աղայանի ներկայացմամբ' Մաիխայելն ասել է կնոջը «դուրս արի աշխատանքից, թե չէ կսպանեմ»: Սպանվածի քույրը թղթակցի հետ զրույցում մեկ այլ սահմռկեցուցիչ միջադեպ էլ է պատմել Նելլի կյանքից. պարզվում է, ինչպես ներկայացրել է Ա.Աղայանը, տարիներ առաջ Միխայելը Նելլիին, երբ վերջինս հղի է եղել, մի ամբողջ գիշեր կովերի հետ կապել է անասնագոմում, իսկ մեկ անգամ էլ թոնրի մեջ է իջեցրել ու երկար պահել այնտեղ:
Ըստ Ա.Աղայանի պատմածի'դեպքից մի քանի օր առաջ Նելլին և Միխայելը վիճել են և երբ հերթական անգամ Միխայելն սպառնացել, թե կսպանի Նելլիին, վերջինս դիմել է Մեղրու ոստիկանություն և խնդրել օգնել իրեն: «Ոստիկանության ջանքերով Միխայելին կարողացել են հանել տանից, ու երկու օր էր, ինչ բաժանված էին, բայց քույրս վախը սրտում քնում էր: Փաստորեն ճիշտ էլ անում էր»,- պատմել է Ա.Աղայանը:
Դեպքի օրը Միխայելի մայրն անընդհատ զանգահարել է Նելլիին, որ տեղյակ պահի սպասվող վտանգի մասին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 25.07.2013թ. համարում: