Ինը մարդ է սպանվել, այդ թվում՝ չորս օտարերկրացի, մարտի 20-ի երեկոյան Քաբուլի կենտրոնում հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին մարտի 21-ին հայտնել են Աֆղանստանի ոստիկանության ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Սերենա» հյուրանոցի վրա հարձակված երեք զինյալների:

 

Նրանց տվյալներով՝ հարձակվողներից մեկը բռնված է:

 

Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հայտարարության համաձայն՝ հարձակումը կատարել են չորս զինյալներ: Նրանք ներթափանցել են հյուրանոց եւ կրակ բացել կենվորների վրա: Հրաձգությունն սկսվել է ռեստորանում:

 

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:

 

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Սերենա» հյուրանոցը համարվում է Քաբուլի առավել պաշտպանված վայրերից մեկը: Այստեղ սովորաբար իջեւանում են արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ օտարերկրյա ու աֆղանցի պաշտոնյաներ: