Պակիստանի Փեշավար քաղաքում (Խայբեր Փաթունխվա հյուսիսարեւմտյան նահանգի վարչական կենտրոն) սպանվել Է ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության աշխատակից պակիստանցի Ֆայսալ Սայիդը: Այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատամիջոցները:
Ըստ ոստիկանության տվյալների՝ երբ պակիստանցին մոտեցել Է իր տանը, երկու անհայտ անձինք կրակ են բացել նրա վրա, իսկ այնուհետեւ մոտոցիկլետով փախել հանցագործության վայրից:
«Միացյալ Նահանգների կառավարությունը դատապարտում Է այս դաժան եւ սառնասիրտ սպանությունը եւ անկեղծ ցավակցություն Է հայտնում զոհվածի հարազատներին»,- ընդգծել Է ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ հանձն չի առել սպանության պատասխանատվությունը: