Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Պակիստանի իշխանությունները հաստատել են այնփաստը, որ այդ երկրի հյուրանոցներից մեկում սպանվել են 9 օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Հաղորդվում է, որ սպանվել է Ուկրաինայի 5 քաղաքացի, մեկ ռուսաստանցի և չինացիներ:
Քաղաքացիների սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ջունդուլլահ»' «Ալլահի զորք», պակիստանական խմբավորումը:
Reuters գործակալության հետ հեռախոսազրույցում խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է. «Բոլոր օտարերկրացիները մեր թշնամիներն են: Մենք հպարտությամբ ստանձնում ենք նրանց սպանության պատասխանատվությունը և մտադիր ենք շարունակել նման հարձակումերը»:
Հստակեցվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը: