Պակիստանի հարավարեւմտյան շրջանում սպանվել են պոլիոմելիտի դեմ պատվաստումներ կատարող երեք բուժաշխատողներ ու նրանց վարորդը: Եվս երեք բուժաշխատողներ տուժել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Անհայտ անձինք մոտոցիկլետներով նրանց վրա հարձակվել են Կվետա քաղաքում՝ Բելուջստանի նահանգի մայրաքաղաքում:

Այս միջադեպի հետեւանքով զոհված եւ տուժած բոլոր բուժաշխատողները կանայք են:

 

Պոլիոմելիտաի դեմ պատվաստումների այս արշավը նոյեմբերին ավելի վաղ սկսվել Է Պակիստանի ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում: Ընդամենը Պակիստանում պատվաստումների երկու տարվա ընթացքում զոհվել Է ավելի քան 60 բուժաշխատող եւ նրանց պահպանությամբ զբաղվող ոստիկան:

 

Համարվում Է, որ այդ հարձակումների մեծ մասը կատարում են իսլամիստները՝ հայտարարելով, թե բուժաշխատողները լրտեսներ են, իսկ պատվաստանյութերն անպտուղ են դարձնում մարդկանց:

 

Պակիստանը, Աֆղանստանը եւ Նիգերիան աշխարհի միակ երկրներն են, որտեղ պոլիոմելիտը տարածված հիվանդություն Է մնում: