Ինը մարդ Է գազանաբար սպանվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքի Մաշուկել ոչ մեծ քաղաքում: Այդ մասին հաղորդել են ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի պաշտոնատարներին:
Բոլոր զոհվածները թալիբներին հակազդման քաղաքային կոմիտեի անդամներ Էին: Ահաբեկիչները կիրառել են ինքնաձիգ զենք եւ նռնակներ:
Մեկնաբանները նշում են, որ հաշվեհարդարը տեղի Է ունեցել այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները փորձում են «Թալիբան» շարժման հետ կարգավորել երկխոսությունը Պակիստանում խաղաղություն հաստատելու շուրջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: