Ուկրաինայում սպանվել է Թաթարստանից մոբիլիզացվածների գունդը ղեկավարող ռուս պաշտոնաթող գեներալ Դմիտրի Ուլյանովը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի զինված ուժերի սպա Անատոլի Շտեֆան «Շտիրլիցը»։

«Հաջողությամբ ոչնչացվել է պաշտոնաթող գեներալ-մայոր (կամ գնդապետ), 98-րդ օդադեսանտային դիվիզիայի նախկին հրամանատար, Թաթարստանից մոբիլիզացված գնդի հրամանատար Դմիտրի Ուլյանովը»,-գրել է «Շտիրլիցը»: