Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Խարկովի մոտ տեղի ունեցած մարտերում սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ մահացածը գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովն է, տեղեկացնում է BBC-ն։

Ռուսական կողմը չի մեկնաբանել ուկրաինական հետախուզության հաղորդագրությունները։
Գերասիմովը Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի շտաբի պետը և հրամանատարի առաջին տեղակալը, մասնակցել է չեչենական երկրորդ պատերազմին, Սիրիայում ռուսական ռազմական գործողությանը, ինչպես նաև Ղրիմի բռնակցմանը։