Օրեր առաջ հայտնի դարձավ տրանսպորտի նոր սակագինը' միկրոավտոբուսների և ավտոբուսների համար' 150 դրամ, իսկ էլեկտրատրասպորտի համար' 100 դրամ:

Տրասպորտի թանկացումը մեծ աղմուկ բարձրացրեց, և սկսվեց «Չենք վճարելու 150 դրամ» ակցիան, որի ժամանակ ակտիվիստները մայրաքաղաքի տարբեր կանգառներում հորդորում են մարդկանց չվճարել 150 դրամ: Ակցիայի մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է, և քաղաքացիները շարունակում են վճարել 100 դրամ:

Ակցիայի ժամանակ ձևավորվեց ևս մեկ ավանդույթ: Մեքենա ունեցող քաղաքացիները մարդկանց մայրաքաղաքի տարբեր կանգառներից տեղափոխում են Երևանի բոլոր ուղղություններով:

Այսօր հայտարարությամբ հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը' ասելով. «Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, 100 դրամով դա անհնար է ապահովել»:

Երևանի քաղաքապետարանը կարծես թե հակաքարոզչության համար նոր միջոց է գտել, որով փորձում է քաղաքացիներին իր տեսակետը պարտադրել:

Ֆեյսբուքում այդ նպատակով բացված էջերը անձնական նամակներ են ուղարկում օգտատերին, որով համոզում են հարմարվել նոր սակագնի հետ «Քարոզչության բովանդակությունը հետևյալն է.

«Բարև ձեզ: Տրանսպորտի գնի բարձրացումը պայմանավորվածա մեքենաների վերանորոգման և պահպանման ծախսերի ավելացմամբ, և եթե գինը նույնը մնար ամիսներ անց Երևանի տրանսպորտային համակարգը կքայվեր: Տրանսպորտի գնի բարձրացումը իր ազդեցությունը կունենա քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, բայց կառավարության կողմից իրագործվող ծրագրերը կնպաստեն քաղաքացիների ֆինասական վիճակի լավացմանը և գնի բարձրացումը քաղաքացիները չեն զգա»: