Քիչ առաջ Սեբաստիա 129 հասցեի մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. միանգամից իրար է բախվել 5 մեքենա։
Ավտովթարին հաջորդել են կրակոցներ։
Lurer.com-ի թղթակցին ականատեսները պատմել են, որ հետապնդում է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցներ։
Ավելի ուշ պարզեցինք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր որդու՝ Վարդան Հակոբյանի հետ է կապված ողջ միջադեպը։
Ոստիկանության աշխատակիցներն այսօր, դատարանի որոշմամբ, խուզարկություն են իրականացնել նրա բնակարանում. այդ ընթացքում նշված տանը բնակվող Վարդան Հակոբյանը մեքենայով դիմել է փախուստի։ Հետապնդման ընթացքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Նշենք, որ կրակոց արձակողը ոստիկանության աշխատակիցներից մեկն է եղել. վերջինս կրակել է նախազգուշական նպատակով։
Լուսանկարները՝ Լուրեր.com-ի