Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 20:10-ի սահմաններում Աղավնատուն գյուղի սկզբնամասում բախվել են Հայթաղ գյուղի բնակիչ 32-ամյա Արմեն Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 32 LL 338 համարանիշի, Աղավնատուն գյուղի բնակիչներ 56-ամյա Միսակ Միսակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի՝ 30 OS 142 համարանիշի և 27-ամյա Ազատ Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 PL 035 համարանիշի ավտոմեքենաները:
Շարունակությունն՝ այստեղ: