shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար-վրաերթի է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Թովմասյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 FQ 454 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանված ГАЗ 322132 մակնիշի 35 RO 073 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է Ford Transit մակնիշի 51 RG 001 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Ford-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ГАЗель-ի հետնամասում կանգնած 3 հետիոտնի:
Ոստիկանությունը պարզում է ГАЗель-ի, Ford Transit-ի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Opel-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց որ նա մեքենան վարել է սթափ վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ ГАЗель-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել և Ford-ի վարորդը, ով ГАЗель-ի վարորդի հայրն է, եկել է տղային օգնելու և այդ ժամանակ տեղի է ունեցել վթար-վրաերթը: