«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ հանրահավաքի մեկնարկից մոտ կես ժամ անց ազատամարտիկները երթով շարժվել են Երևանի քաղաքապետարան, և այստեղ սկսել պահանջել Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, որը, հիշեցնենք, օրերս քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ ծայր առած լայնամասշտաբ բողոքի ակցիաների կիզակետում էր հայտնվել:
Քաղաքապետարան հասած քաղաքացիները վանկարկել են' «հեռացե՛ք»: Քաղաքապետարանի մուտքի մոտ պատ են կազմել ոստիկանները և թույլ չեն տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ մուտքին: