«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից 2013 թ. հունվար-հունիսին մեկնել է 363 հազար մարդ՝ նախորդ տարվա 384 հազարի համեմատ: Այսպիսով՝ Հայաստանից մեկնողների թիվը նվազել է 21 հազարով կամ 5,8%-ով:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 330.5 հազ. ուղեւոր՝ նախորդ տարվա 334 հազարի համեմատ: Այսպիսով՝ օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների եւ ժամանողների հաշվեկշիռը 2013 թ. հունվար-հունիսին մնում է բացասական՝ 32.5 հազարով, նախորդ տարվա 50 հազարի համեմատ:
Այս տարվա հունվար- հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5245 տոննա բեռ, 2012թ. նույն ժամանակահատվածի 5513 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 3186 տոննա բեռ (2012թ-ին՝ 2857 տոննա), ներկրվել՝ 2060 տոննա բեռ (2012թ-ին՝ 2656 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում 2013 թ. հունվար- հունիսին կազմել է 3846' 2012թ-ի 4864-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով այս տարվա հունվար- հունիսին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 12339, մեկնածներինը' 19693 մարդ: