Այսօր՝ հուլիսի 29-ին, քաղաքացիների կողմից զանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենի 58 բնակարանի պատուհանից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ տան ներսում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 և թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով, ինչես նաև՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը՝ Գևորգ Մնացականյանի և Համբարձում Բարտումյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ նշված բնակարանի բնակչուհի 18-ամյա Լուսինե Համբարձումյանը, ով բնակարանում գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, իր մորը դուրս է արել բնակարանից և միջանցքում լցրել հնոտին ու այրել:
Մանրամասները՝ այստեղ։