Ադրբեջանական մի շարք կայքեր տեղեկացնում են, որ սումգայիթցի գող Դմիտրի Մամեդովը Բաքվում փորձել է մտնել մի կնոջ տուն, սակայն ընկել է նրա որդու՝ Ռաֆայել Դամիրովի ձեռքը:
Վերջինս տուն է հրավիրել իր ընկերներ Զահիր Ահմեդովին, Ռովշան Ասադովին, Թեյմուրա Մամեդովային և Էմինա Բաբաևային: Երբ բոլորով հավաքվել են, միասին հարձակվել են սումգայիթցի գողի վրա և դաժան ծեծի ենթարկել:
Սակայն այդքանը քիչ համարելով Ռաֆայելը որոշել է ի ցույց դնել ավելի մեծ դաժանություն և կտրել է արդեն լավ ծեծ կերած գողի ականջը: Սակայն սա էլ, տարաբախտի համար դեռ վերջ չի հանդիսացել: Բաքվեցիներից կազմված ընկերախումբը սումգայիթցուն տարել և պահել է Էմինա Բաբաևայի տանը և, դարձնելով պատանդ, նրա հարազատներից պահանջել 2000 մանաթի փրկագին և ոսկե զարդեր:
Բայց նրանց այդ մի քմահաճույքը չի իրագործվել: Ոստիկանությանը հաջողվել է հանցավոր խմբի բոլոր անդամներին ձերբակալել: