«Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկները շարունակում են պայքարել բժշկական կենտրոն տեղափոխված Մարկ Սաղաթելյանի կյանքի համար: Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անեսթեզիոլոգ բժիշկ Անատոլի Սերգեյևիչը 168.am-ին տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրան հիվանդանոց են տեղափոխել ժամը 12:50-ին և, ըստ բժշկի՝ Մարկ Սաղաթելյանն արդեն եղել է անգիտակից վիճակում: Իսկ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Մարկ Սաղաթելյանի մոտ սուր գլխացավեր են եղել: Անատոլի Սերգեյևիչը նաև տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանն այս պահին գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որը սինխրոնիզացվում է արհեստական շնչառական ապարատով: Հարցին, թե ե՞րբ Մարկ Սաղաթելյանը դուրս կգա կոմայից, բժիշկը պատասխանեց, թե նման պարագայում անհնար է մեկ օրում կոմայից դուրս բերելը:
168.am-ի տեսանյութը՝ առաջիկայում: