Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:
«Վիճակը կայուն է. ունի ուղեղի ցնցում, սակայն գանգուղեղի վնասվածքը ծանր չէ: Անվտանգության նկատառումներից ելնելով' գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-փոխանցեցին նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: