Երգչուհի և պատգամավոր Շուշան Պետրոսյանը դեռևս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

 

«Վիճակը կայուն է և գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-փոխանցեցին նախարարությունից:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: