Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում անսովոր շոգ եղանակներով պայմանավորված սպառնալիքի բարձր մակարդակի առկայության մասին: Երկրի կենտրոնական և արևելյան նահանգներում մի քանի շաբաթ շարունակ ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է: Զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրավոր բնակիչներ էլ հոսպիատալացվել են արևահարության հետևանքով:
Մարդիկ շոգից թաքնվում են առևտրի կենտրոններում և օդորակիչներ ունեցող խանութներում: Լողավազաններն ու շատրվանները լիքն են մարդկանցով:
Օդերևութաբանների խոսքերով՝ այս ամառը վերջին 140 տարիների ընթացքում ամենաշոգն է: