Չինաստանի կենտրոնական մասում պայթյուն է որոտացել բանակային զինապահեստում, ինչի հետեւանքով զոհվել է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի 17 զինծառայող: Այդ մասին հունիսի 18-ին հաղորդել է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը նախօրյակին տեղի է ունեցել Հունանի նահանգի Հենյան քաղաքում զինամթերքի պահեստավորման ժամանակ: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են սակրավորները եւ փրկարարների խմբերը: Կատարվում է միջադեպի պատճառների հետաքննություն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: