Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 7 դեպքից՝ 6-ը, իսկ շորթման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: