Գերմանիան կասեցրել է 1968-ից ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված համաձայնությունը, համաձայն որի՝ այդ երկների միջև կատարվում էր տեղեկությունների փոխանակում: Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով ԱԳՆ-ի հայտարարությանը, որն արդեն ուղարկվել է Վաշինգտոն, Լոնդոն և Փարիզ:

Ինչպես պարզաբանել է արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն, համաձայնության կասեցումը պայմանավորված է վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձություններով: Նրա խոսքերով՝ համագործակցությունից հրաժարվելը մարդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության շուրջ վեճերի անխուսափելի և ճիշտ հետևանք է:

Համաձայն այդ պայմանավորվածության՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրավունք ունեին օգտագործել այն տեղեկությունները, որոնք առկա էին Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության տնօրինության տակ: Ինչպես նշում է գործակալությունը, այդ համաձայնագիրը, սակայն, գործնականում գրեթե չէր գործում Գերմանիայի վերամիավորումից հետո: