Օգոստոսի 3-ին՝ ժամը 00:50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի Գուգարքի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր-Դսեղ ճանապարհին ավտոմեքենա է այրվում:

ՀՀ ոստիակնության կայք-էջի տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00:20-ի սահմաններում՝ Վանաձոր-Դսեղ ճանապարհի 24-րդ կիլոմետրին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի մոտ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է:

Ավտոմեքենայի այրվելու ընթացքում վարորդը հետընթաց է կատարել և բախվել ճանապարհի մետաղե արգելապատնեշին: Հրդեհի հետևանքով պատճառվել է 1.600.000 դրամի նյութական վնաս:

Քննությունը վարում է ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժինը:

Հեղինակ:
«Փաստինֆո»