Օգոստոսի 4-ին, ժամը 15.47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հանրային լողափերից մեկում ջափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվող հեծանվանավակ:
Պարզվել է, որ հեծանվանավակը խափանվել է, և քաղաքացիները չեն կարողանում մոտենալ ափ:
Ջրափրկարարները անվնաս ափ են դուրս բերել Մասիս քաղաքի 3-րդ փողոցի թիվ 10 շենքի բնակիչներ՝ Ա. Մ-ին և Ս. Հ-ին: