Օգոստոսի 14-ին, ժամը 15.03-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվա­նավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:

Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները դուրս են բերել 2001թ. ծնված Է., 2000 թ. ծնված Ի. և 2002 թ. ծնված Լ. Հովսեփյաններին: