Օգոստոսի 12-ին՝ ժամը 16:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա: Նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելոռուսի Հանրապետության քաղաքացի, 2000 թ. ծնված Դ. Մ.-ին և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: