Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում կազմակերպել հացքաղ և խոտհունձ, պատճառը գյուղում համապատասխան գյուղտեխնիկայի պակասն է, իսկ եղածը գտնվում է վատ վիճակում: Գյուղացիները դժգոհ են նաև ոռոգման ջրի համար սահմանված գներից, համարում են, որ դա համարժեք չէ իրենց եկամտին: Կառավարությունը պետք է վերանայի այդ հարցը' նշում են հայկավանցիները' կարծիք հայտնելով, որ ոլորտում ներդրված գումարները անարդյունավետ են ծախսվում: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ն: