Օգոստոսի 5-ին՝ ժամը 10.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Բ.-ի դին: