Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մոտավորապես 21:00-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են Ford Transit մակնիշի 039 ՍԼ 64 և Лада 015 մակնիշի 30 ՕՏ 705 համարանիշերով ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ford Transit-ը շտապ օգնության մեքենա է և թիվ 64 բրիգադն է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ այստեղ: